Մեր մասին

ՎԻ ԷՅ ԴԱԲԼՅՈՒ ընկերությունը ապահովում է ՀՀ տարածքում արդյունաբերական եւ կոմերցիոն օբյեկտների էլեկտրամոնտաժման, օդափոխության համակարգերի մոնտաժման, հակահրդեհային պաշտպանության, սարքավորումների եւ տեխնիկայի ավտոմատացման և մոնտաժման համալիր ծառայություններ:

ՎԻ ԷՅ ԴԱԲԼՅՈՒ ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է նորարարական լուծումներ ինժեներական համակարգերի ամենախոշոր ցանցերում համակարգչային ցանցերի, հակահրդեհային եւ անվտանգության համակարգերի ստեղծումից եւ տեղադրումից մինչեւ էլեկտրահաղորդման ցանցերի, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի եւ խոշոր տրանսֆորմատորային ենթակայանների նախագծում, տեղադրում եւ շահագործում: Ընկերության հիմնական ակտիվը դա Մեր հավաստագրված մասնագետներն են խորը գիտելիքներով եւ հարուստ փորձով, ովքեր պատրաստ են մասնակցել առավել բարդ եւ երկարատեւ նախագծերի :

Շինարարական լիցենզիաների փաթեթը թույլ է տալիս ընկերությանն իր գործունեությունը իրականացնել ՀՀ-ում։ Մեր հաճախորդները ստանում են համապարփակ ծառայություններ, ներառյալ նյութերի եւ սարքավորումների մատակարարումը, դիզայնը, մոնտաժային աշխատանքները, շահագործման, շինարարական ենթակառուցվածքի ծառայություններ: Մենք փորձում ենք սերտորեն համագործակցել ծրագրի բոլոր փուլերում: Ընկերության պրոֆեսիոնալ անձնակազմը, ժամանակակից տեխնիկական սարքավորումները, բարձր շարժունակությունը եւ աշխատանքի որակը հնարավորություն են ընձեռում ստանալ եվրոպական ամենահայտնի ընկերություններից շնորհակալագրեր: Մենք համոզված ենք, որ մատուցվող ծառայությունների բարձր որակն ու մեր բիզնեսի հեղինակությունը միշտ պետք է լինեն հիմնական նպատակները